Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն

Բաժանմունքի մասին

Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը հիմնադրվել է 2002 թվականին, որի հիմնադիրն ու առաջին վարիչը եղել է ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ալբերտի Կարապետյանը:
Հիմնադրման սկզբից մինչև 2018թ. ամբիոնը գործել է ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ալբերտի Կարապետյանի ղեկավարությամբ։
2018 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունիս ամբիոնը ղեկավարել է ֆ.-մ.գ.թ., Արման Արայիկի Դարբինյանը: 2023 թվականի հունիսին մինչև այժմ ամբիոնը ղեկավարում է ֆ.-մ.գ.թ., դոցենտ Գայանե Գառնիկի Տոնոյանը:

Ամբիոնի որակական կազմը.
Ամբիոնը բաղկացած է 26 աշխատողից, որից 9-ը հիմնական, 17-ը՝ ներքին համատեղությամբ։

Ամբիոնի գործունեությունը.
Ամբիոնի հիմնական խնդիրն է տեսական մաթեմատիկայի բոլոր առարկաները ներդնել բուհի ուսումնական գործընթացի մեջ՝ հնարավորություն տալով ուսանողներին զարգացնել իրենց մտածողությունը, ձեռք բերել մաթեմատիկայի հիմնարար գիտելիքներ և օգտագործել դրանք ֆիզիկա, աստղագիտություն, տնտեսագիտություն, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն և տարբեր այլ ոլորտներին առնչվող տեսական և գործնական խնդիրներ լուծելու համար:

Ամբիոնի ուսումնական գործընթացը.
Ամբիոնը մտնում է Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի (ՄԻԻ) կազմի մեջ և մաթեմատիկայի տեսական դասընթացներ է անցկացնում համալսարանի գրեթե բոլոր ինստիտուտներում:
ՄԻԻ-ում ամբիոնն անցկացնում է ընդհանուր դասընթացներ`

  • Մաթեմատիկական անալիզ,
  • Կոմպլեքս վերլուծություն,
  • Դիֆերենցիալ հավասարումներ,
  • Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ,
  • Թվային մեթոդներ,
  • Ֆինանսական մաթեմատիկա,
  • Օպտիմիզացիայի մեթոդներ:
Այլ ինստիտուտներում ամբիոնն անցկացնում է հետևյալ դասընթացները`
  • Մաթեմատիկա,
  • Տվյալների մշակման մաթեմատիկական մեթոդ,
  • Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ,
  • Մաթեմատիկական անալիզ,
  • Դիֆերենցիալ հավասարումներ,
  • Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ:
Ամբիոնում անցկացվում են հատուկ դասընթացներ երեք ուղղություններով՝ դիֆերենցիալ հավասարումներ, թվային մեթոդներ, մաթեմատիկական մոդելավորում:

Միջազգային կրթական կապեր, համատեղ կրթական ծրագրեր​​​.
ՄՄՄ ամբիոնը սերտ կապեր է պահպանում ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի, ՎՀ Գ.Ռամզաձեի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Ս.Լ. Սոբոլևի անվան  մաթեմատիկայի ինստիտուտի, Քարդիֆի համալսարանի (Անգլիա), Պադուայի համալսարանի (Իտալիա), Սոֆիայի համալսարանի (Բուլղարիա) և այլնի հետ:
ՄՄՄ ամբիոնը ոչ միայն սերտ կապեր է պահպանում տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր ընկերությունների հետ Հայաստանում, այլև իրականացնում է համատեղ հետազոտական աշխատանքներ:

Ամբիոնի գիտահետազոտական գործունեություն.
Ամբիոնը գիտական գործունեություն է ծավալում երեք ուղղություններով.
  • Դիֆերենցիալ հավասարումներ և մաթեմատիկական ֆիզիկա;
  • Օպտիմիզացիայի մեթոդներ: Թվային մեթոդներ և մաթեմատիկական մոդելավորում;
  • Artificial Intelligence, Big Data and Robotics:

 

Ծրագրեր

ՄՄՄ ամբիոնը ՀԾ և ՄԿ ամբիոնների հետ համատեղ բակալավրիատում իրականացնում է «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» համատեղ կրթական ծրագիրը:
Ամբիոնում գործում են հետևյալ մագիստրոսական ծրագրերը`

  • 061101007 – «Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում»,
  • 01.04.02 – «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում»:
Ասպիրանտուրայի ուղղություններ.
Ամբիոնում գործում են ասպիրանտուրայի 2 ուղղույթյուններ`
 Ա.01.02 - «Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա» ՀՀ;
05.13.18 - «Մաթեմատիկական մոդելավորում և թվային մեթոդներ և ծրագրային ամբողջություն», ՌԴ:

Դոկտորանտուրայի մասնագիտություն.
Ամբիոնն իրականացնում է Ա.01.02 «Դիֆերենցիալ հավասարումներ», ՀՀ մասնագիտությամբ դոկտորական ծրագիր 

 

Менеджеры