Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն

Ամբիոնի մասին

Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը հիմնադրվել է 2002 թվականին, որի հիմնադիրն ու առաջին վարիչը եղել է ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ալբերտի Կարապետյանը:
Հիմնադրման սկզբից մինչև 2018թ. ամբիոնը գործել է ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ալբերտի Կարապետյանի ղեկավարությամբ։
2018 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունիս ամբիոնը ղեկավարել է ֆ.-մ.գ.թ., Արման Արայիկի Դարբինյանը: 2023 թվականի հունիսին մինչև այժմ ամբիոնը ղեկավարում է ֆ.-մ.գ.թ., դոցենտ Գայանե Գառնիկի Տոնոյանը:

Ամբիոնի որակական կազմը.
Ամբիոնը բաղկացած է 26 աշխատողից, որից 9-ը հիմնական, 17-ը՝ ներքին համատեղությամբ։

Ամբիոնի գործունեությունը.
Ամբիոնի հիմնական խնդիրն է տեսական մաթեմատիկայի բոլոր առարկաները ներդնել բուհի ուսումնական գործընթացի մեջ՝ հնարավորություն տալով ուսանողներին զարգացնել իրենց մտածողությունը, ձեռք բերել մաթեմատիկայի հիմնարար գիտելիքներ և օգտագործել դրանք ֆիզիկա, աստղագիտություն, տնտեսագիտություն, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն և տարբեր այլ ոլորտներին առնչվող տեսական և գործնական խնդիրներ լուծելու համար:

Ամբիոնի ուսումնական գործընթացը.
Ամբիոնը մտնում է Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի (ՄԻԻ) կազմի մեջ և մաթեմատիկայի տեսական դասընթացներ է անցկացնում համալսարանի գրեթե բոլոր ինստիտուտներում:
ՄԻԻ-ում ամբիոնն անցկացնում է ընդհանուր դասընթացներ`

  • Մաթեմատիկական անալիզ,
  • Կոմպլեքս վերլուծություն,
  • Դիֆերենցիալ հավասարումներ,
  • Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ,
  • Թվային մեթոդներ,
  • Ֆինանսական մաթեմատիկա,
  • Օպտիմիզացիայի մեթոդներ:
Այլ ինստիտուտներում ամբիոնն անցկացնում է հետևյալ դասընթացները`
  • Մաթեմատիկա,
  • Տվյալների մշակման մաթեմատիկական մեթոդ,
  • Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ,
  • Մաթեմատիկական անալիզ,
  • Դիֆերենցիալ հավասարումներ,
  • Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ:
Ամբիոնում անցկացվում են հատուկ դասընթացներ երեք ուղղություններով՝ դիֆերենցիալ հավասարումներ, թվային մեթոդներ, մաթեմատիկական մոդելավորում:

Միջազգային կրթական կապեր, համատեղ կրթական ծրագրեր​​​.
ՄՄՄ ամբիոնը սերտ կապեր է պահպանում ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի, ՎՀ Գ.Ռամզաձեի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Ս.Լ. Սոբոլևի անվան  մաթեմատիկայի ինստիտուտի, Քարդիֆի համալսարանի (Անգլիա), Պադուայի համալսարանի (Իտալիա), Սոֆիայի համալսարանի (Բուլղարիա) և այլնի հետ:
ՄՄՄ ամբիոնը ոչ միայն սերտ կապեր է պահպանում տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր ընկերությունների հետ Հայաստանում, այլև իրականացնում է համատեղ հետազոտական աշխատանքներ:

Ամբիոնի գիտահետազոտական գործունեություն.
Ամբիոնը գիտական գործունեություն է ծավալում երեք ուղղություններով.
  • Դիֆերենցիալ հավասարումներ և մաթեմատիկական ֆիզիկա;
  • Օպտիմիզացիայի մեթոդներ: Թվային մեթոդներ և մաթեմատիկական մոդելավորում;
  • Artificial Intelligence, Big Data and Robotics:

 

Ծրագրեր

ՄՄՄ ամբիոնը ՀԾ և ՄԿ ամբիոնների հետ համատեղ բակալավրիատում իրականացնում է «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» համատեղ կրթական ծրագիրը:
Ամբիոնում գործում են հետևյալ մագիստրոսական ծրագրերը`

  • 061101007 – «Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում»,
  • 01.04.02 – «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում»:
Ասպիրանտուրայի ուղղություններ.
Ամբիոնում գործում են ասպիրանտուրայի 2 ուղղույթյուններ`
 Ա.01.02 - «Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա» ՀՀ;
05.13.18 - «Մաթեմատիկական մոդելավորում և թվային մեթոդներ և ծրագրային ամբողջություն», ՌԴ:

Դոկտորանտուրայի մասնագիտություն.
Ամբիոնն իրականացնում է Ա.01.02 «Դիֆերենցիալ հավասարումներ», ՀՀ մասնագիտությամբ դոկտորական ծրագիր 

 

team

Գայանե Գառնիկի Տոնոյան

Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ

Տեղեկատվություն

Կրթություն.

  • Երևանի պետական համալսարան / Մաթեմատիկայի ֆակուլտետ (1994-1999 թթ.)
  • Երևանի պետական համալսարան / «Մաթեմատիկական անալիզ» մասնագիտության ասպիրանտուրա (1999-2002 թթ.)
  • Երևանի պետական համալսարան/Իրավագիտության ֆակուլտետ (2000-2004 թթ.)

Աշխատանքային փորձ.
  • 2000 - 2001, Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
    • ասիստենտ
  • 2001 - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
    • ասիստենտ
  • 2019 - առ այսօր, ՀԱՀ գիտաճարտարագիտական ֆակուլտետ,
    • դասախոս
  • 2002 - առ այսօր, ՀՌՀ ՄԻԻ մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
    • դոցենտ
  • 2023 - 2024, ՀՌՀ ՄԻԻ մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն, 
    • ամբիոնի վարիչի պաշտոնակատար
  • 2024 - առ այսօր, ՀՌՀ ՄԻԻ մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
    • ամբիոնի վարիչ
Մրցանակներ.
  • 2012 - «Who’s Who in the World», թեկնածու

Հասարակական գործունեություն.
  • 2023 - առ այսօր - ՀՌՀ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի գիտական ​​խորհուրդի անդամ
  • 2003 - 2010 -  մասնակցություն «Ինտեգրալ» (“Интеграл“) ամսագրի հրատարակմանը
  • 2003 - 2008 - մասնակցություն «Գիտելիք» (“Знание”) ամսագրի հրատարակմանը
  • 2000 - Երևանի պետական ​​համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի արհմիութենական հանձնաժողովի նախագահ, անդամ
  • 2002 - Երևանի պետական ​​համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտական ​​խորհուրդի անդամ
  • 1999 - 2000 - Երևանի պետական ​​համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի արհմիութենական հանձնաժողովի անդամ
  • 1997 - 1999 - կուրսի ուսանողական խորհրդի նախագահ (Երևանի պետական ​​համալսարան, մաթեմատիկայի բաժին)

Գիտական հետաքրքրություններ

  • Մաթեմատիկական անալիզ
  • Հիպոէլիպտիկ և գրեթե հիպոէլիպսիկ բազմանդամների տեսություն
  • Թվային մեթոդներ

Հրապարակումների ցուցակ

  • Тоноян Г. Г., Тоноян Г. А., Функциональные уравнения, 195 стр., 2009
  • Тоноян Г. Г., Тоноян Г. А., Диофантовы уравнения, 140 стр., 2008
  • Тоноян Г. Г., Тоноян Г. А., Республиканские математические олимпиады (2002-2004), 124 стр., 2004
  • Тоноян Г. Г., Тоноян Г. А., Аракелян Г. А., Республиканские математические олимпиады (1996-2001), 203 стр., 2001
  • Тоноян Г. Г., Тоноян Г. А., Заочные математические олимпиады (1965 - 1980), 134 стр., 1997
  • Тоноян Г. Г., О сравнении одного класса многочленов двух переменных, Вестник РАУ, Серия Физ. – мат. и естеств. науки, Ереван: Изд. - во РАУ, № 2, стр. 52 – 58 , 2017
  • Тоноян Г. Г., Число Зайденберга - Тарского для одного класса многочленов, Сборник научных статей, Одиннадцатая годичная научная конференция (5 декабря - 9 декабря 2016), Физико – математические и естественные науки, Ереван: Изд. - во РАУ, стр. 50 – 55, 2017
  • G.G. Tonoyan, V.N. Margaryan, Comparison with a Weight of Two-dimensional Polynomials, Journal of Contemporary Mathematical Analysis (Armenian Academy of Sciences), Vol. 51, N2, pp. 51-57, 2016
  • G.G. Tonoyan, V.N. Margaryan, On a Class of Almost Hypoelliptic Polynomials, Journal of Contemporary Mathematical Analysis ( Armenian Academy of Sciences), Vol. 46, N1, pp. 32-47, 2011
  • Тоноян Г. Г., О двумерных многочленах на бесконечности, Сборник научных статей, Пятая годичная научная конференция (6 декабря – 10 декабря 2010 г.), Физико – математические и естественные науки, Ереван: Изд. - во РАУ, стр. 120 – 129, 2011
  • Тоноян Г. Г., Поведение трехслойных многочленов двух переменных на бесконечности, Вестник РАУ, Серия Физ. – мат. и естеств. науки, Ереван: Изд. - во РАУ, № 2, стр. 42 – 66 , 2010
  • Тоноян Г. Г., Маргарян В. Н., О почти гипоэллиптических многочленах двух переменных, Третье Российско - Армянское Совещание по математической физике, комплексному анализу и смежным вопросам, Ереван, стр. 113 – 116, 2010
  • Тоноян Г. Г., Поведение на бесконечности одного класса многочленов, Сборник научных статей, Четвертая годичная научная конференция (30 ноября – 4 декабря 2009 г.), Физико – математические и естественные науки, Ереван: Изд. - во РАУ, стр. 23 – 29, 2010
  • Тоноян Г. Г., О поведении на бесконечности одного класса многочленов, Математика в высшей школе, том 5, № 2, стр. 25 – 36, 2009
  • Тоноян Г. Г., Функциональные уравнения, ”Интеграл”, том 11, выпуск 4, стр. 2-23, 2008
  • Тоноян Г.Г., Тоноян Г.А., Кеян Г.К., Роль скалярного произведения в современной математике ,”Интеграл”, том 2, выпуск 1, стр. 6-15, 1999
  • Тоноян Г. Г., Тоноян Г. А., Австрийские математические олимпиады, ”Интеграл”, том 2, выпуск 6, стр. 27-31, 1999

Ֆայլեր

team

Գայանե Գառնիկի Տոնոյան

Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ
team

Սամվել Լևոնի Բերբերյան

ֆ.մ.գ.դ., ՄՄՄ ամբիոնի պրոֆեսոր

Менеджеры