Մեր Մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտը (ՄԻԻ) հիմնադրվել է 2018 թ․ (ՀՌՀ ռեկտորի 2018թ․ մայիսի 2-ի № 01-07/ 635 հրամանով)՝ մինչ այդ գործող Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի հիմքի վրա։  
Նպատակ և խնդիրներ․ Ինստիտուտը կոչված է ինքնուրույն իրականացնել ակադեմիական կրթության ամբողջ ցիկլի ուսումնական և գիտական բոլոր գործընթացները (բարձրագույն և հետբուհական կրթություն՝ բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա-դոկտորանտուրա)։ 
Ինստիտուտը գործում է ինքնավարության սկզբունքով՝ կրթական և գիտական գործունեությունը կարգավորող ՀՀ և ՌԴ գործող օրենսդրության, ինչպես նաև ՀՌՀ նորմատիվ փաստաթղթերի շրջանակներում։ 

Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի կազմում ներառված է երեք ամբիոն՝ 
Համակարգային ծրագրավորման,
Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման,
Մաթեմատիկական կիբեռնետիկայի։

ՄԻԻ-ում մասնագետների պատրաստմամբ զբաղվում է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ։

Ուսումնական գործընթացը բարձր որակով իրականացնելու նպատակով Ինստիտուտն իր տրամադրության տակ ունի համապատասխան գիտական հետազոտություններն իրականացնող ուսումնական մի շարք լաբորատորիաներ, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների կենտրոն, որն իր մեջ ներառում է գիտահետազոտական լաբորատորիաներ և գիտական խմբեր։

Ուսումնական գործընթացին զուգահեռ ՄԻԻ-ին մաթեմատիկայի և ինֆորմատիկայի տարբեր բնագավառներում իրականացնում է մի շարք գիտական հետազոտություններ։ Գիտական հետազոտությունների ուղվածությունները ձևավորվում են, իրենց հիմքում ունենալով բարձր տեխնոլոգիաների ոլորտի մշակումները և գիտական ուսումնասիրությունների մեքենայացման բնագավառը, որոնք ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել են որպես զարգացման առաջնահերթ կարևորության ճյուղեր։ 

Ինստիտուտն ամբողջ աշխարհում ունի սերտ կապեր արտասահմանյան բուհերի և գիտական կենտրոնների հետ, որոնց թվում են ՌԴ առաջատար բուհերը։ Համատեղ գործունեության ընթացքում իրականացվում է ասպիրանտների, գիտական աշխատակիցների ակադեմիական փոխանակում, ընդհանուր ծրագրերի պատրաստում, հայտնի գիտական կենտրոնների նորարարական լաբորատոր սարքերի օգտագործում, գիտական մշակումների առևտրայնացում։

ՄԻԻ առաջատար մասնագետների ղեկավարության տակ ուսանողները հնարավորություն ունեն զբաղվել գիտությամբ ժամանակակից հետազոտական լաբորատորիաներում, որոնք համալրված են նորարարական սարքերով և ծրագրերով։ Դա հնարավորություն է տալիս բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին ուսմանը համընթաց դառնալ գիտական հոդվածների համահեղինակներ, իրենց աշխատանքները ներկայացնել տարբեր գիտաժողովներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սամաններից դուրս։ 

Դասերն անցկացնում են ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառում բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմը, ինչը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ստանալ խորը և արդի գիտելիքներ, բարձրացնել նրանց հետաքրքրվածությունը ծրագրավորման և մաթեմատիկայի տարբեր հարցերի շուրջ։ Մեր Ինստիտուտի շրջանավարտները ցուցաբերում են փայլուն արդյունքներ ժամանակակից գիտության տեսական և գործնական ուղղություններում։ 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

0051, ՀՀ, ք․ Երևան, Հովսեփ Էմինի փող., 123 շենք, Հայ-Ռուսական համալսարան
Հեռախոսահամար: (+374 12) 22-29-97 
Հեռախոսահամար: (+374 12) 77-57-75 | 8130 I 324
Էլ․ փոստ: [email protected]

ՄԻԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՄԻԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄՅԱՆ Ռ. Հ.
ֆ-մգդ, պրոֆեսոր
E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ Մ. Դ. E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆԵՋԵՐ ԱՐԱԲՅԱՆ Ա. Ա. E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ ԱՍՐՅԱՆ Դ. Վ E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵԿՏՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՆԵՋԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ Խ E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ԱՐԱՄՅԱՆ Ռ. Հ.
ֆ-մգդ, պրոֆեսոր
E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ Ս. Ս.
ֆ-մգթ
E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՏՈՆՈՅԱՆ Գ. Գ.
ֆ-մգթ․. դոցենտ
E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԱՎԱԳ ՄԵՆԵՋԵՐ ԱՐԱՄՅԱՆ Ս. Ռ. E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՎԱԳ ՄԵՆԵՋԵՐ ԱՍԼԻԶԱԴՅԱՆ Լ. Ս. E-mail:
[email protected]
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԱՎԱԳ ՄԵՆԵՋԵՐ ԱՎԱՆՅԱՆ Ա Բ E-mail:
anna.avanyan@rau.am

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՄԻԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

 

Ա.Ա.Հ. Գիտական աստիճան/կոչում/պաշտոն
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի վարչակազմ
1 Ավետիսյան Պարգև Սերգեյի ֆ-մգթ, փգդ, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, գիտության գծով պրոռեկտոր, խորհրդի նախագահ
2 Թումանյան Մարինա Դավիթի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի փոխտնօրեն, Տնտեսության մեջ և բիզնեսում մաթեմատիկական մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, 3 կուրսի ասպիրանտ (Մենեջմենթ) գիտքարտուղար
ՄԻԻ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ
3 Դարբինյան Արման Արայիկի ֆ-մգթ, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն
4 Արամյան Ռաֆիկ Հրաչիկի ֆ-մգդ, պրոֆեսոր, Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն
5 Տոնոյան Գայանե Գառնիկի ֆ-մգթ, դոցենտ Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչի ժպ
6 Սարգսյան Սևակ Սենիկի ֆ-մգթ, Համակարգային ծրագրավորման ամբիոնի վարիչի ժպ
ՄԻԻ ամբիոնների ՊԴԿ 
7 Տոնոյան Ռաֆիկ Նշանի ֆ-մգթ, դոցենտ, Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի պրոֆեսոր
8 Ղազարյան Հայկ Գեղամի ֆ-մգդ, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող
9 Մարգարյան Վաչագան Նիկոլայի ֆ-մգդ, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր
10 Հարությունյան Կամո Վաղարշակի ֆ-մգթ, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ
11 Աթաբեկյան Վարուժան Սերգեի ֆ-մգդ, պրոֆեսոր, Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ
12 Փիլիպոսյան Տիգրան Էդուարդի ֆ-մգթ,Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի դոցենտ
13 Ասլանյան Հայկ Կարենի ֆ-մգթ, Համակարգային ծրագրավորման ամբիոնի դասախոս, ՀՌՀ Առաջատար ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնի ավագ գիտաշխատող
14 Միկիլյան Մարինե Ալեքսանդրի ֆ-մգթ, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի փոխտնօրեն
15 Բերբերյան Սամվել Լևոնի ֆ-մգդ, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի  պրոֆեսոր
Հրավիրված ներկայացուցիչներ
16 Ավետիսյան Հարություն Իշխանի ֆ-մգդ, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն
17 Շուքուրյան Սամվել Կիմի  ֆ-մգդ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և գիտահետազոտական կենտրոնի ղեկավար
18 Թոփչյան Ռուբեն Վարդանի  ֆ-մգթ, դոցենտ, Կրթության որակի ապահովման ազգային ֆոնդ-կենտրոնի տնօրեն
19 Խաչատրյան Խաչատուր Աղավարդի ֆ-մգդ, պրոֆեսոր, Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ
20 Սարգսյան Վահե Գնելի ֆ-մգթ, Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի դասախոս, Boo Vision Technologies կազմակերպության ղեկավար
21 Սարգսյան Գարեգին Վրեժի ֆ-մգթ, Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի դասախոս, «AMD» կազմակերպության ավագ ինժեներ
22 Մարգարյան Վահան Կոնստանտինի ֆ-մգթ, «One Market Data» կազմակերպության տնօրեն
23 Պետրոսյան Պետրոս  Աշոտի ֆ-մգթ,Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի դոցենտ, ԵՊՀ Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ
24 Հովակիմյան Աննա Սեդրակի տգթ, ԵՊՀ Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ
25 Ասցատրյան Հրաչյա Վոլոդյայի տգդ, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն
ՄԻԻ ուսանողների ներկայացուցիչներ 
Ա.Ա.Հ. Կրթական աստիճան/մասնագիտություն/ կուրս
26 Մելքոնյան Վահագն Գևորգի Ասպիրանտ, 1 կուրս (Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա)
27 Տիգրանյան Շահանե Տիգրանի Ասպիրանտ, 1 կուրս (Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա)
28 Ավանյան Աննա Բենիամինի Մագիստրոս, 1 կուրս (Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա)
29 Թովմասյան Դավիթ Հովիկի Բակալավր, 3 կուրս (Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա)

ՄԻԻ ՏՆՕՐԵՆ

Ռաֆիկ Հրաչիկի Արամյան

Կրթություն.
  • Երևանի պետական համալսարան (1978-1983 թթ.)
  • Մոսկվայի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտ (1988 թ.)
  • Երևանի պետական համալսարան (2010 թ.)
  • Ատենախոսություն՝ Ստոխաստիկ ալգորիթմները ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափության մեջ, 
  • Մաթեմատիկական գիտությունների դոկտոր (= Եվրոպական դիմորդի աստիճան)
Աշխատանքային փորձ.
  • 1988 – 1994 թթ. Երևանի պետական համալսարանի Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոն,
    • օգնական
  • 1987 – 1998թթ., ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
    • կրտսեր գիտաշխատող,
  • 1993 – 1995 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարան,
  • 1998 - առ այսօր, Հայաստանի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
    • գիտաշխատող,
  • 2003 – 2013 թթ. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն, դոցենտ,
  • 2013 - առ այսօր, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն
    • պրոֆեսոր
  • 2025 - առ այսօր, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ
    • ինստիտուտի տնօրեն
Մասնագիտացում՝
  • հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն:
Դասավանդող առարկաներ՝
  • Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն,
  • Էկոնոմետրիկա,
  • Ակտուարական մաթեմատիկա,
  • Ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափություն:

Գիտական հետաքրքրություններ

  • Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
  • Էկոնոմետրիկա
  • Ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափություն

Հրապարակումների ցուցակ

  • R. Aramyan, “The Sine Representation of Centrally Symmetric Convex Bodies”, Journal of Contemporary Mathematical Analysis (Armenian Academy of Sciences), 2018, Vol. 53(6), pp. 307 -312, (Izv. NAN Arm., Matematika, 2018, 53(6), pp. 3-13).
  •  
  • R Aramyan , A Flag representation for n-dimensional convex body, The Journal of Geometric Analysis , 2019, vol. 29 (3), pp. 2998-3009.
  •  
  • R. Aramyan, “To local reconstruction from the spherical mean Radon transform”, Journal of Mathematical Analysis and Applications, vol. 470, pp. 102-117, 2019.
  •  
  • R. Aramyan, \Zonoids with an equatorial characterization", Applications of Math- ematics., (No. AM 333/2015) vol. 61( 4), 2016, pp. 413-422.
  •  
  • R. Aramyan, \Reconstruction of Three Dimensional Convex Bodies from the Curvatures of Their Shadows", American Journal of Computational Mathematics vol 5, 2015, pp.86-95.
  •  
  • R. Aramyan, \A Solution of Generalized Cosine Equation in Hilbert's Fourth Problem", Advances in Pure Mathematics Vol.4 No.6, 2014, pp.234-241.
  •  
  • R. Aramyan, \A representation for convex bodies", Armenian J. of Math., vol. 5(1), 2013, pp. 69-74.
  •  
  • R. Aramyan, \Convex bodies and measures in the space of planes", J. of Contemp. Math. Analysis (Armenian Acad. Sci.), vol. 47(2), 2012, pp. 19-30.
  •  
  • R. Aramyan, \Reconstruction of measures in the space of planes", Lobachevskii J. of Math., vol. 32 (4), 2011, pp. 241-246.
  •  
  • R. Aramyan, \Reconstruction of centrally symmetric convex bodies in Rn", Bulet- inul Acad. De StiinteA R. Moldova. Math., vol. 65(1), 2011, pp. 28-32.
  •  
  • R. Aramyan, \The integral and stochastic geometric approach to Hilbert's fourth problem", Proceedings of the 8th Seminar on probability and Stochastic processes University of Guilian, Iran 2011
  •  
  • R. Aramyan, \Solution of an integral equation by consistency method", Lithuanian Math.Journal, vol. 50 (2), 2010, pp. 133-139.
  •  
  • R. Aramyan, \Generalized Radon transform on the sphere", Analysis, vol.30 (3), 2010, pp. 271-284.
  •  
  • R. Aramyan, \Solution of one integral equation on the sphere by methods of integral geometry", Doklady Mathematics, vol. 79(3), 2009, pp. 325-328.
  •  
  • R. Aramyan, \A Representation for the generating density of convex bodies", Lobachevskii J. of Math., vol. 30 (2), 2009, pp. 97-100.
  •  
  • R. Aramyan, \Measure of planes intersecting a convex body", Sutra: Inter. J. of Mathematical Science, Vol. 3 (1), 2010.
  •  
  • Rafik H. Aramyan, Robert M. Mnatsakanov “To recovering the moments from the spherical mean Radon transform”, Journal of Mathematical Analysis and Applications vol. 490(2), 2020.
  •  
  • Р. Арамян , “Описание линейно-аддитивных метрик на R^n”, Труды Московского математического общества, том 81(1), 2020, pp.135-142
  •  
  • R. Aramyan, V. Mnatsakanyan, “Conditional moments of the distribution of the distance of two random points in a convex domain in R^2”, Proceedings of the YSU, Physical and Mathematical Sciences vol 54(1) 2020
  •  
  • R. Aramyan, D. Yeranyan, Chord length distribution and the distance between two random points in a convex body in Rn, Gen. Lett. Math (GLM), Vol.9 No.2 2020