Համակարգային ծրագրավորման ամբիոն

Ամբիոնի մասին

Ամբիոնի պատմությունը.
Համակարգային ծրագրավորման ամբիոնը հիմնադրվել է 2002թ.:

  • Հիմնադրման օրվանից մինչև 2004 թվականը ամբիոնը ղեկավարել է ֆ.մ.գ.թ., դոցենտ Ալբերտ Ավետիսի Օրդյանը։
  • 2004-2015 թվականներին ամբիոնը գործել է ֆ-մ.գ.թ., պրոֆեսոր Վլադիմիր Սահակի Եղիազարյանի ղեկավարությամբ։
  • 2015 թվականից մինչև 2016 թվականը ամբիոնը ղեկավարել է կ.գ.թ., դոցենտ Վաչագան Գուրգենի Վահրադյանը։
  • 2016 թվականից մինչև 2019 թվականը ամբիոնը ղեկավարում էր տ.գ.թ., դոցենտ Աննա Սեդրակի Հովակիմյանը։
  • 2019 թվականի ապրիլի 1-ից մինչ օրս ամբիոնի վարիչն է ֆ-մ.գ.թ. Սևակ Սենիկի Սարգսյանը:
Ամբիոնի որակական կազմը.
Ամբիոնը բաղկացած է 52 աշխատողից, որից 4-ը հիմնական, իսկ 48-ը՝ ներքին համատեղությամբ։

Ամբիոնի հիմնական գիտական ուղղությունները.
  • տեղական և գլոբալ ցանցերում գործընթացները նկարագրելու տարբեր մեխանիզմների մոդելավորման հնարավորությունների հետազոտություն,
  • զուգահեռ ճարտարապետություններ և զուգահեռ ծրագրավորում,
  • արհեստական բանականություն,
  • նեյրոնային ցանցեր,
  • մեծ տվյալների ինտելեկտուալ անալիզ,
  • համակարգչային տեսողություն,
  • ծրագրային համակարգերի ստուգում, փորձարկում և կարգավորում:

 

Ծրագրեր

Ամբիոնի ուսումնական գործընթացը.
ՀԾ ամբիոնը ՄԿ և ՄՄՄ ամբիոնների հետ համատեղ բակալավրիատում իրականացնում է «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» համատեղ կրթական ծրագիրը:
Մասնագետների պատրաստման հիմնական ուղղությունները (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) իրականացվում են հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրերերով են` 

  • 01.03.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
  • 01.04.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա (Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա, Համակարգային ծրագրավորում)
Ասպիրանտուրայի մասնագիտություններ՝
  • 09.06.01 Ինֆորմատիկա և հաշվարկման տեխնիկա
  • 05.13.11 Համակարգիչների, համալիրների և համակարգչային ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում
  • 05.13.17 Ինֆորմատիկայի տեսական հիմունքները
Միջազգային կրթական կապեր, համատեղ կրթական ծրագրեր.
ՌԴ ՌԳԱ Վ. Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտի հետ համատեղ Համակարգային ծրագրավորման լաբորատորիա:

Ամբիոնի գիտահետազոտական գործունեություն.
  • Ծրագրային ապահովման անվտանգություն
  • Ծրագրերի օպտիմալացում
  • Կոմպիլյատոր տեխնոլոգիաներ
  • Արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում
Գիտական դպրոց.
Ամբիոնը ձևավորել է գիտական դպրոցներ հետևյալ ուղղություններով՝
  • Ազդանշանների և պատկերների մշակում (ղեկավար, դոցենտ Վահրադյան Վ.Գ.)
  • Համակարգային ծրագրավորում (ծրագրային ապահովման անվտանգության վերլուծություն, կոմպիլյատոր տեխնոլոգիաներ և ծրագրերի օպտիմալացում) (ղեկավար ֆ-մ.գ.թ., դոցենտ Սարգսյան Ս.Ս.)

team

Սևակ Սենիկի Սարգսյան

Համակարգային ծրագրավորման ամբիոնի վարիչ

Տեղեկատվություն

Կրթություն.

  • Երևանի պետական համալսարան / Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա մասնագիտությամբ մագիստրատուրա (2006-2012 թթ.)
  • Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ / ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու / «Համակարգային ծրագրավորում» ուղղությամբ ասպիրանտուրա (2012-2015 թթ.)
Աշխատնքային փորձ.
  • 2009, Instigate
    • Վերապատրաստում
  • 2009 - 2012, SPLAB (Համակարգային ծրագրավորման լաբորատորիա)
    • Նախագծող-հետազոտող
  • 2012 - 2019, ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտ 
    • Նախագծող-հետազոտող
  • 2019 - առ այսօր, Հայ-Ռուսական համալսարան
    • Համակարգային ծրագրավորման ամբիոնի վարիչ
Մրցանակներ.
Հայկական բարեգործական ընդհանուր միության միջազգային կրթաթոշակ, 2013 թ.

 

Ֆայլեր

  • (+374 12) 77-57-75 | 8130 I 325
  • (+374 12) 77-57-75 | 8130 I 325